«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

«Ազատ դեմոկրատները» կխոսի շաբաթվա վերջում

«Ազատ դեմոկրատները» կխոսի շաբաթվա վերջում
11.09.2013 | 16:46

Դեռ տարիներ առաջ Հայաստանի ապագան եվրաինտեգրմամբ պայմանավորող և, ըստ այդմ, քաղաքական դաշտում իրենց ուրույն տեղը գտած, արևմտամետի համարում ունեցող ուժերից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, վրդովվելով ՀՀ-ի՝ Մաքսային միություն մտնելու հեռանկարից, հայտարարել է քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու և առաջիկայում բողոքի ակցիաներ նախաձեռնելու իր մտադրության մասին:

Քաղաքական ուժերից մեկ էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է կայքերից մեկին տված հարցազրույցում նշել. «Մենք դատապարտում ենք այդ որոշումը (նկատի ունի Մաքսային միությանը միանալը- Թ. Հ.) և գտնում ենք, որ ճնշման ազդեցության ներքո կատարված գործողությունը չի արդարացվում: Մենք գործ ունենք ՀՀ ինքնիշխանության նվազեցման հետ»: Այնուհետև Խ. Քոքոբելյանը հայտարարել է նաև, որ ՀՀ՝ իրար հաջորդող իշխանությունները տարիներ շարունակ արտաքին քաղաքական ուղղվածությունը տարել են դեպի ռուսական միաբևեռ կողմը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ են միանալու Արամ Սարգսյանի նախաձեռնությանը և անցկացնելու բողոքի ակցիաներ:
«Մեր կուսակցությունում որոշումները չեն ընդունվում միաձայն, այլ՝ կոլեգիալ սկզբունքով: Շաբաթվա վերջին տեղի կունենա վարչության նիստ, և մենք այդ նիստում կկայացնենք որոշում: Բնական է, որ Արամ Սարգսյանի ուղերձն ուղղված է քաղաքական դաշտի բոլոր ուժերին»,- ասաց Անուշ Սեդրակյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ